30 նոյեմբերի 2016 - 12:13 AMT
Ադանայում հրդեհից 11 աշակերտուհի է մահացել

Թուրքիայի հարավային Ադանա գավառի Ահալադագ քաղաքում դպրոցական հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով 11 աշակերտուհի է մահացել: Ըստ տեղի իշխանությունների, ընդհանուր առմամբ 12 մարդ է զոհվել, 22-ը վիրավորվել է, գրում է «Ինտերֆաքսը»:

Զոհվածները 11-14 տարեկան աղիջկներ են: Ինչպես հայտարարել է տեղի նահանգապետ Մահմուդ Դեմիթաշը, ըստ նախանական տվյալների, բռնկման պատճառ է դարձել էլեկտրականության անսարքությունը:

Ըստ տեղի ԶԼՄ-ների, զոհվածների մեծ մասը արգելափակված էր մնացել վերին հարկերում և չի կարողացել դուրս գալ շենքից: Երեխաներից ոմանք խուճապխահան դուրս են նետվել պատուհաններից: Մինչդեռ, ինչպես հայտարարել է քաղաքապետ Հուսեյն Սոզլուն, վթարային ելքի դուռը փակ է եղել, դիերի մեծ մասը հայտնաբերվել է դռան մոտ:

Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 29-ին տեղի ժամանակով 19:25-ին (Երևանի ժամանակով 20:25-ին), մարումը տևել է մոտ 3 ժամ: