Հայաստանի ազգային հավաքականը փետրվարին Թուրքիայում ընկերական հանդիպում կանցկացնի: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հաղորդել է, որ Արթուր Պետրոսյանի թիմի մրցակիցը կլինի Ուզբեկստանի հավաքականը:
Խաղը կկայանա փետրվարին Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի հերթական վարկանիշում նոյեմբերի 11-ին ԱԱ-2018-ի որակավորման փուլի հերթական խաղում հաղթանակի շնորհիվ: Հավաքականը ՖԻՖԱ պատմության մեջ առաջին անգամ ռեկորդային «թռիչք է» արձանագրել` 125-րդ հորիզոնականից տեղափոխվելով 87-րդ հորիզոնական: