28 հունիսի 2007 - 16:58 AMT
ՄԱԿ. Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանում ամենից երկարն են ապրում
Նախկին ԽՍՀՄ կազմում գտնվող անցումային տնտեսությամբ երկրներում կյանքի միջին տեւողությունը ցածր է համաշխարհային ցուցանիշերից: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը, մարդու կյանքի միջին տեւողությունը վերջին հինգ- տասը տարիների ընթացքում աճել է 15 տարով եւ հասել է 64-ի տղամարդկանց համար, 68--ի` կանանց: Դա համաշխարհային միջին վիճակագրական ցուցնիշերն են:
Ուկրաինայում կանայքը միջինն ապրում են 72,5 տարի, տղարմարդիկ` 60,5: Ռուսաստանում ցուցնիշերը ցածր են. տղամարդկանց կյանքի միջին տեւողողությունը կազմում է 58,7 տարի, իսկ ռուս կանայք միջինում ապրում են 71 տարի: Բելառուսում այդ ցուցանիշերը համապատասխանաբար կազմում եմ 74 եւ 63: Իսկ Վրաստանում տղամարդիկ միջինում ապրում են 67 տարի: Կյանքի տեւողության հարցով լավագույն ցուցնիշերը գրանցվել են Հայաստանում, տղամարդիկ ապրում են ավելի քան 68 տարի, իսկ կանայք` 75:
Հետխորհրդային բոլոր երկրների շարքում մեծ տարբերություն է նկատվում տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողությունների տվյալների միջեւ հօգուտ վերջիններիս:
Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում մարդիկ ապրում են շատ ավելի երկար, իսկ որոշ զարգացող պետություններում մարդկանց կյանքի տեւողությունը չի անցնում 40 տարին: Ընդ որում, շատ աֆրիկյան երկրներում կանայք տղամարդկանցից քիչ են ապրում, ասվում է 2007 թվականի աշխարհի բնակչությանը վերաբերող զեկույցում:
ԱՄՆ-ում տղամարդիկ միջինում ապրում են 75 տարի, իսկ կանայք` 80: Այնպիսի երկրներում, ինչպես Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան եւ Դանիան, այդ ցուցանիշերը համապատասխանաբար կազմում եմ 77-78 եւ 82-84: Միեւնույն ժամանակ, Զիմբաբվեում կանայք միջինում ապրում են 36 տարի, իսկ Սվազիլենդում` 29: