30 հունիսի 2007 - 15:12 AMT
«Լոս Անջելես թայմսի» խմբագիրը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանության մասին հոդվածը չհրապարակելու համար
Հուլիսի 6-ին «Լոս Անջելես թայմսի» խմբագիր Դուգլաս Ֆրանցը պաշտոնաթող կլինի եւ կվերադառնա Ստամբուլ որպես մշտական թղթակից` ներքին հետաքննությունից հետո, որը կատարավել էր թերթում: Հետաքննությունը անց էր կացվում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նամակի առնչությամբ, որտեղ ասվում էր, թե ապրիլին Դուգլաս Ֆրանցը համարից հանել էր Մարկ Արաքսի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին եւ մեղադրել էր լրագրողին «ծառայողական դիրքը չարաշահելում»: Ֆրանցը նաեւ խախտել է հոդվածի քննարկման խմբագրային կարգը: «Լոս Անջելես թայմսի» ներքին հետաքննությունը գտավ, որ Ֆրանցի դեմ մեղադրանքները լիովին հիմնավորված չեն: Ի պաշտպանություն լրագրողի եւ Ֆրանցի պաշտոնանկության օգտին ավելի քան 5000 էլեկտրոնային նամակ հղվեց: Բացի այդ, «California Courier»-ի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը եւ Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին «Լոս Անջելես թայմսի» հրատարակչի եւ ավագ կառավարչի հետ: «Դուգ Ֆրանցի պաշտոնանկությունը համարժեք պատասխան է իր ոչ պրոֆեսիոնալ վարքին եւ հակահայ դիրքորոշմանը: «Լոս Անջելես թայմսը» հիանալի թերթ է: Այն փաստը, որ Ֆրանցը վերադառնում է Ստամբուլ, վկայում է նրա իսկական էության մասին»,-նշել է ANCA-ի Արեւմտյան տարածաշրջանի ղեկավար Զանգու Արմենյանը: