2 հուլիսի 2007 - 15:30 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարը քննարկել է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն օրերս ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես PanARMENIAN.Net-ին էր հաղորդել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերը կարեւորեցին ռազմական գործողությունների վերսկսման բացառումն ու բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը: Հանդիպման մասնակիցները նաեւ մտքեր փոխանակեցին եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: