
Ադրբեջանը, Հայաստանն ու չճանաչված Լեռնային Ղարաբաղը կարող են համաձայնության հասնել խաղաղ ճանապարհով: Այդպիսի հայտարարություն է արել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լահուն, հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Կարծում ենք, որ նման համաձայնության կարող են հասել հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է նա:
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ին միշտ «մտահոգել է իրավիճակը Ղարաբաղում»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ի հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հավելել էր. «Մենք հայտարարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ուղիով կարգավորման և կրակի դադարեցման ռեժիմը հարգելու կարևորության մասին»: