3 հուլիսի 2007 - 16:12 AMT
Բաքվի քաղաքականությունը խոչընդոտում է միջազգային հանրության ջանքերին, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծմանը
Ադրբեջանական իշխանությունները ամեն տարի ավելացնում են բանակի սպառազինմանն ուղղված ծախսերն ու բանակի լրացումը վարձկաններով, ոչ մի րոպես անգամ չդադարեցնելով հակահայկական քարոզչությունը պաշտոնական ԶԼՄ-ներում: Այդ մասին Երեւանում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կարդացած իր դասախոսության մեջ ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Բաքվի նման քաղաքականությունը խոչընդոտում է միջազգային հանրության ջանքերին, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծմանը:
«Ցավոք, անցած տարիների ընթացքում Իլհամ Ալիեւի կառավարությունը ոչ մի քայլ չարեց ԼՂՀ ժողովրդի աչքերում Ադրբեջանի դրական կերպարը ձեւավորելու համար, ինչը կարող է նպաստել վստահության մթնոլորտի հաստատմանը: Ներկայումս ԵԱՀԿ-ն պաշտոնական Բաքվի հակազդեցության պատճառով ի վիճակի չէ համապատասխանեցնել բանակցային գործընթացի ձեւաչափը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերին, որտեղ ԼՂՀ-ն գրանված է որպես հակամարտության կողմ»,-ասել է ԼՂՀ նախագահը: