4 հուլիսի 2007 - 15:19 AMT
Պենտագոնի ղեկավարը Բաքվում կքննարկի Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ-ին վարձակալության հանձնելու եւ ռազմակայաններ ստեղծելու հարցը
Հուլիսի 9-ին Ադրբեջան կայցելի Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը Ստրատֆորդի հետազոտական կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն, Ռ.Գեյթսը Բաքու կայցելի քննարկելու համար Գաբալայի ՌԼԿ-ն ԱՄՆ-ին վարձակալության հանձնելու եւ ռազմակայաններ ստեղծելու հարցը` 2012 թվականին Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Ըստ կենտրոնի մասնագետների, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌԼԿ-ի համատեղ օգտագործումը անիրական է թվում: Նշվել է նաեւ, որ Ռ.Գեյթսը պաշտոնական Բաքվի հետ կքննարկի Ադրբեջանի տարածքում տարանցիկ ռազմակայաններ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Day.az-ը: