13 դեկտեմբերի 2016 - 12:07 AMT
Քվեների վերահաշվարկը Վիսկոնսինում և Փենսիլվանիայում հաստատել է Թրամփի հաղթանակը

ԱՄՆ Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգներում քվեների վերահաշվարկի արդյունքում հաստատվել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կանաչների կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ նախագահության թեկնածու Ջիլ Սթային նախաձեռնած վերահաշվարկը ոչինչ չի փոխի:

Թրամփի հաղթանակը Վիսկոնսինում հաստատվեց. նա հավաքել է 22.748 ձայն` ստանալով լրացուցիչ 131 ձայն, գրում է «Ինտերֆաքսը» Associated Press-ի վրա հղումով:

Այսպիսով, նա գերազանցում է մրցակից Հիլարի Քլինթոնի ցուցանիշը 23 000 քվեով:

Փենսիլվանիայի ընտրահանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների արդյունքները, նահանգում վերահաշվարկ չի անցկացվել:

Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել էր վերահաշվարկ կատարել՝ նորից հաշվելով ԱՄՆ նախագահի ընտրություններում արձանագրված արդյունքները: Սթայնը պահանջել է նաև վերահաշվարկել ձայները Միչիգանում և Փենսիլվանիայում՝ երկուսում էլ, ինչպես նաև Վիսկոնսինում, նվազագույն տարբերությամբ հաղթել է Դոնալդ Թրամփը:

Ըստ դաշնային օրենքի ձայների, քվեների բոլոր տեսակի վերահաշվարկները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբերի 13-ը:

Թրամփը հաղթել է ընտրություններում`ստանալով ընտրիչների 270 անհրաժեշտ ձայնի փոխարեն 306-ը, ընտրիչների արդյունքը վճռորոշ է համարվում ԱՄՆ նախագահական ընտրություններում: