12 հուլիսի 2003 - 19:06 AMT
ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԱՆՑՆՈՂ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆԸ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՆՔ, ՔԱՆ ԵՐԲԵՎԻՑԵ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեի Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկված հարցերի թվում քննարկվել է նաեւ Անդրկովկասյան երկաթուղու Աբխազիայով անցնող հատվածի վերականգնման խնդիրը: Այդ մասին, իր վրացի գործընկերոջ այցի ավարտին հայտարարել է Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` բանակցություններին վրացական կողմը կրկին պնդել է, որ այդ հարցը կապված է Աբխազիայի Գալի շրջան վրաց փախստականների վերադարձի հետ: «Սակայն Աբխազիայով անցնող երկաթուղու հատվածի վերականգնման հարցի լուծմանը մենք այսօր ավելի մոտ ենք, քան երբեւիցե»,- ասել է Ս. Սարգսյանը: Հիշեցնենք, որ Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացն ակտիվացել է ընթացիկ տարվա մարտ ամսից` այդ հարցի կապակցությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո: