4 հուլիսի 2007 - 16:53 AMT
Թուրքիայի անվտանգության վարչություն. Դինքի սպանության հիմնական կազմակերպիչը Յասին Հայալն է
Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության սադրանքի գործով մեղադրվող Յասին Հայալը հանդիսանում է Դինքի սպանության նպատակով ստեղծված հատուկ խմբավորման կազմակերպիչը: Այդ մասին ասվում է Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության զեկույցում: Հայալը խումբ է ստեղծել բանտից դուրս գալուց հետո, որտեղ գտնվում էր Տրապիզոնի McDonalds-ում կազմակերպած պայթյունի համար: Յասին Հայալը «մեղադրում էր» Դինքին «թուրք ազգին անպատվելու մեջ»:

Anatolian news agancy-ի հաղորդմամբ Հայալը հանդիսացել է այն խմբի ղեկավարը, որի անդամ է եղել նաեւ սպանության մեջ մեղադրվողը: Զեկույցը ուղարկել են Ծանր հանցագործությունների գործով դատարան ահաբեկչական կազմակերպության մասին փաստաթղերի հետ մեկ տեղ. խմբավորումը ենթադրաբար ղեկավարում էին կասկածյալներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը: Զեկույցում նշվում է, որ վերջինս որեւէ կապ չի ունեձցել Հայալի խմբի հետ: Դինքի սպանությունից հետո պարզվել է, որ Թունջելը եղել է ոստիկանության իրազեկիչը եւ մի քանի անգամ հայտնել է Դինքի նկատմամբ կազմակերպվող մահափորձի մասին:

Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը: Առաջին նիստից հետո, որն անցել է հուլիսի 2-ին, կասկածյալներից չորսին ազատ են արձակել, այդ թվում Սալիխ Խաչասիլողլուին, ով մեղադրվում է սպանության համար փամփուշտները գնելու մեջ: