5 հուլիսի 2007 - 18:48 AMT
Կենտրոնական Եվրոպայի երկրները Կոսովոյի հարցով ընդհանուր դիրքորոշում են մշակում
Կենտրոնական Եվրոպայի երկրները ցանկանում են Կոսովոյի կարգավիճակի հարցով ընդհանուր դիրքորոշում մշակել: Այդ մասին որոշում են կայացրել արտգործնախարարները «Տարածաշրջանային գործընկերության» մասնակից-երկրների հանդիպմանը: Դրա մեջ են մտնում Չեխիայի Հանրապետությունը, Սլովակիան, Լեհաստանը, Հունգարիան, Ավստրիան եւ Սլովենիան:
Սլովակիան Կոսովոյի կարգավիճակով հրաժարվել է հայտարարություններ անել: Հանդիպմանը այդ երկրի արտգործնախարար Յան Կուբիշը հայտարարել է, որ Սլովակիան, որպես ԵՄ անդամ, այսուհետ այս հարցում հետեւելու է Եվրամիության ընդհանուր քաղաքականությանը, հաղորդում է MIGnews.com-ը:
Հիշեցնենք, որ հօգուտ Կոսովոյի անկախության հանդես են գալիս Եվրամիության անդամ-երկրները: Ռուսաստանը պաշտպանում է Սերբիային, որը հրաժարվում է անկախություն տրամարդել այդ տարածաշրջանին: