6 հուլիսի 2007 - 16:02 AMT
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը գտնում է, որ այսօր Ղարաբաղի խնդիրը լուծելու «ոսկե հնարավորություն է» հայտնվել
Պետք չէ նույնիսկ մտածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղու մասին: Այդ մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանից առաջ հայտարարել է այդ կառույցի նախագահ Գորան Լենմարկերը: Նա նշել է, որ խաղաղ պայմանագիրը երկու երկրներին էլ մեծ առավելություններ կտա:
«Հազարավոր ստիպված վերաբնակներ եւ գաղթականներ կկարողանան վերադառնալ իրենց տներն ու նորմալ կյանք սկսել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը երկու երկրներին էլ Վրաստանի հետ համատեղ աշխատելու հնարավորություն կտա իրոք անվտանգ, ժողովրդավարական զարգացում ապրող տարածաշրջանի կառուցման ուղղությամբ»,- ասել է նա:
Գ. Լենմարկերը հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը անվանել է «ոսկե հնարավորություն»: Նա նշել է, որ արդեն որոշ ժամանակ հայտարարում է այն մասին, որ խնդրի կարգավորման համար ոսկե հնարավորություն է հայտնվել, եւ Հարավային Կովկաս այցելությունից հետո նա ավելի շատ է ամրապնդվել իր կարծիքում:
«Մինսկի խումբը շրջանակային պայմանագիր է նախապատրաստել, որոնք անհանսգտացնում են կողմերին: Փաստաթուղթը պատրաստ է երկու պետությունների պետությունների ստորագրման համար: Մնում է քաղաքական կամք դրսեւորել»,- հայտարարել է նա, հաղորդում է Day.az-ը: