Պայթյուն է որոտացել Թուրքիայի Կայսերի քաղաքի համալսարանի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:
Ըստ աղբյուրի, պայթեցվել է զինվորականներին տեղափոխող ավտոբուսը: Պատահարի վայր են ուղարկվել ոստիկանության և «շտապ օգնության» մեքենաներ:
Haber Turk հեռուստաալիքը հայտնել է, որ ավտոբուսի հարևանությամբ նաև ավտոմեքենա է պայթել:
Կան զոհեր և տուժածներ: Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:
Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շատ հաճախակի են դարձել: Վերջինը տեղի է ունեցել Ստամբուլում` դեկտեմբերի 10-ին 2 պայթյուն է որոտացել, զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155-ը: Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: