ԱՄՆ Պետդեպը $25 միլիոնի է հասցրել «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրի մասին տեղեկության համար պարգևավճարը: Այդ մասին ասվում է գերատեսչության կայքէջում:
«Նախորդ խոստումը 10 մլն դոլար էր կազմում, որի մասին հայտարարվել էր 2011-ի հոկտեմբերին»,-ասվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ն պատրաստ է այդ գումարը վճարել այն տեղեկության համար, «որի արդյունքում Ալ Բաղդադին կհայտնաբերվի, կձերբակալվի կամ կդատապարտվի»:
Նույն գումարն էր առաջակվել նախկինում «Ալ Քայիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի մասին տեղեկությունների համար 2001-ին:
Մինչդեռ նոյեմբերին ԱՄՆ-ն հայտարարում էր, որ Ալ Բաղդադին կորցնում է իշխանությունն ԻՊ մարտիկների շրջանում: