9 հուլիսի 2007 - 18:18 AMT
Թուրքական ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ Էրդողանը մտադիր է Հայաստանին հանձնել Էրզրումը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում է Էրզրումը Հայաստանին հանձնելու մտադրության համար: Այդ կուսակցության կողմից Էրզրումում պատգամավորության թեկնածու առաջադրված Է. Օզսոյը Էրդողանին մեղադրել է «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի համանախագահներից մեկը լինելու համար: Այդ նախագծի քարտեզներից մեկի համաձայն Էրզրումը մտնում է Հայաստանի կազմի մեջ: Ընդ որում, նա հավելել է, որ եթե Թուրքիայում իշխանության գա Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, երկիրը չի մասնատվի, հաղորդում է Haber.com-ը: