9 հուլիսի 2007 - 19:51 AMT
Հուլիսի 10-ին Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Հուլիսի 10-ին Փարիզում տեղի կունենա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Վարդան Օսկանյանը Փարիզ կժամանի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հարցերին նվիրված Սան Ֆրանցիսկոյում կայացած «ԱրմՏեք 2007» եռօրյա խորհրդաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցելուց հետո:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հանդիպումնը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ եղել է հունիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին: Այն ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ ՄԽ նոր հանդիպման մասին երկու երկրների արտգործնախարարների հետ Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը նախապատրաստելու նպատակով: