10 հուլիսի 2007 - 17:07 AMT
ԱՄՆ-ում մահացել է հայտնի հայ էստրադային երգչուհի Էլվինա Մակարյանը
ԱՄՆ-ում 59 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հայ էստրադային երգչուհի Էլվինա Մակարյանը, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանի Պետական ջազ նվագախմբում` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Էլվինա Մակարյանը կատարում էր հայ կոմպոզիտորների եւ դասական ջազի ստեղծագործություններ:

Վերջին տարիներին Էլվինա Մակարյանը աշխատում էր երկու նոր նախագծերի վրա, որոնցից մեկը` ջազային, հետաքրքրել է «Sony» ընկերությանը: