10 հուլիսի 2007 - 19:28 AMT
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված չէ, ԼՂՀ պաշտպանության բանակը ազատագրել է իր հողերը
Ոչ ոք չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԼՂՀ պաշտպանության բանակը ազատագրել է իր հողերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Եվրոպան, եւ ամբողջ աշխարհը ընդհանրապես գաղփար չունեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրադրությունից: «Հայկական դիվանագիտությունը քիչ է աշխատում այդ ուղղությամբ: Մենք պետք է անընդհատ բացատրենք աշխարհին` որտեղ են անցում ժամանակակից Ադրբեջանի սահմանները, որը հրաժարվել է Ադրբեջանի ԽՍՀ-ի իրավահաջորդը լինելուց»,- նշել է քաղաքագետը:
Նա նաեւ հավելել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը Մոլդավիայի եւ Վրաստանի «սառեցված» հակամարտությունների վերբերյալ, որում ասվում է, որ նրանք պետք է կարգավորվեն այդ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: