Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է ՀՀ 2016 թ. լավագույն մարզիկ: Այս մասին հայտնում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան՝ ներկայացնելով մարզական լրագրողների քվեարկության արդյունքները, որոնք ամփոփվել են դեկտեմբերի 20-ին:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Արթուր Ալեքսանյան, հ / հ ըմբշամարտ
2. Միհրան Հարությունյան, հ /հ ըմբշամարտ
3. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
4. Գոռ Մինասյան, ծանրամարտ
5. Նազիկ Ավդալյան, ծանրամարտ
6. Հարություն Մերդինյան, սպորտային մարմնամարզություն
7. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ
8. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ
9. Վարշամ Բորանյան, հ / հ ըմբշամարտ
10.Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն
Հարցմանը մասնակցել է մարզական իրադարձությունները լուսաբանող 35 լրագրող: