11 հուլիսի 2007 - 16:13 AMT
Օլի Ռենը ոչ մի խոչընդոտ չի տեսնում ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Թուրքիայի համար, եթե նա կատարի բոլոր պարտավորվածությունները
«Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու Թուրքիան չի կարող միանալ Եվրամիությանը, եթե նա համապատասխանի բոլոր անհրաժեշտ չափանիշներին»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը: Նրա խոսքերով, այստեղ ոչ մի խնդիր չկա: Ռենն ընդգծել է, որ Թուրքիան ծանր ժամանակներ է ապրում հուլիսի 22-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: «Ոչ ոք չպետք է թերագնահատի վերջին տարիներին Թուրքիայում իրագործված բարեփոխումները»,-գտնում է ԵՄ հանձնակատարը, գրում է Star թերթը: