21 դեկտեմբերի 2016 - 16:06 AMT
ՀԲ-ն $800 մլն կհատկացնի Թուրքիային և Ադրբեջանին գազատարի կառուցման համար

Համաշխարհային բանկը մտադիր է $800 մլն վարկ տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին Անդրանատոլիական գազամուղի (TANAP) կառուցման համար: Այդ մասին հայտնում է RNS-ը ՀԲ վրա հղումով:

«ՀԲ տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Անդրանատոլիական գազամուղի կառուցման նպատակով վարկի տրամադրմանը` $400 մլն Թուրքիային և $400 մլն Ադրբեջանին»,-ասվում է ՀԲ հաղորդագրության մեջ:

Հայտնի է դարձել նաև, որ նախագծով նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի հանքավայրերից, ինչպես նաև վերջինիս տարածքով դեպի Եվրոպա, գազի առաքում: Նպատակներից է նաև Ադրբեջանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանում գազատարի շինարարությանը: