13 հուլիսի 2007 - 15:57 AMT
Բաքվի ԶԼՄ-ներում տարածված ադրբեջանական պատվիրակության «հաղթանակները» ԵԽ-ում ոչինչ չարժեն
«Հայկական պատվիրակությունը շատ լավ է աշխատում Եվրախորհրդում: Ես երկար ժամանակ ներկայացրել եմ մեր երկիրը եւ կարող եմ վստահությամբ ասել, որ մեր աշխատանքը շատ արդյունավետ էր»,- հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը Երեւանում` Regnum մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Բաքվի ԶԼՄ-ներում տարածված ադրբեջանական պատվիրակության «հաղթանակները» Ստարսբուրգում ոչինչ չարժեն:
Որպես օրինակ` Թորոսյանը բերել է ԵԽ բանաձեւը Լեռնային Ղարաբաղի հարցով, որում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անկախություն ստանալ ԼՂՀ բնակչության կամքով: «Բանաձեւում նաեւ ընդգծվել է, որ ԵԽ ոչ մի երկիր այլ երկրի նկատմամբ ագրեսիայի իրավունք չունի: Այդ դեպքում ագրեսոր երկիրը դուրս է հանվում Եվրոպայի Խորհրդից»,- ընդգծել է Թորոսյանը: