17 հուլիսի 2007 - 18:40 AMT
Լեո Պլատվոետ. Ղարաբաղի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցով զեկուցող Լեո Պլատվոետը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը: Մեկնաբանելով նախագահական ընտրությունները Ղարաբաղում` Պլատվոետն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվում որեւէ երկրի, նույնիսկ Հայաստանի կողմից: Այդպիսով, զեկուցողի կարծիքով, «Ղարաբաղի նախագահը կլինի չճանաչված միջազգային ասպարեզում»: Այլ տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ պետք է ներգրավված լինեն բոլոր կողմերը, նշել է Պլատվոետը: Զեկուցողի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը կարող է իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման մեջ` որպես Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի առաջնորդ, հաղորդում է «Թրենդը»: