29 դեկտեմբերի 2016 - 17:22 AMT
Ամանորյա անակնկալներ՝ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունից

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ամանորյա նախագծերն արդեն ավանդական են դարձել: Դրանք նախատոնական զբաղված օրերն ուրախությամբ լցնելու և մարդկանց միավորելու համար են:

Այդպիսի նախագծերից է տարիներ շարունակ կազմակերպվող Կոկա-Կոլա-ի Քարավանը: Մի շարք երկրներում իրականացվող և սիրված այս նախագիծը Հայաստանում 2016-ին մեկնարկել է դեկտեմբերի 23-ին: Բոլորին ճանաչելի դարձած Կոկա-Կոլա-ի հինգ ամանորյա բեռնատարն արդեն սկսել են Հայաստանով իրենց շրջայցը: Մինչև հունվարի 12-ն Ամանորյա Քարավանը կայցելի ավելի քան երեսուն քաղաք: Երևան այն կվերադառնա հունվարի 7-ին, կշրջի մայրաքաղաքի տարբեր անկյուններով՝ անցորդներին զովացուցիչ անակնկալներ անելով:

Ընկերության ամանորյա նախագծերից ևս մեկի շրջանակում Երևանի փողոցներում կարելի է հանդիպել Կոկա-Կոլա-ի Սանտային իր թիմի հետ միասին: Գալիք տոների կապակցությամբ շնորհավորանքներից բացի, Սանտան անցորդներին ուրախացնում է զովացուցիչներով: Բացի այդ, ծրագրի ընթացքում ավելի քան 500 երևանցի Սանտայի և իր թիմի օգնությամբ արդեն շնորհավորել են մտերիմներին՝ ուղարկելով հատուկ բացիկներ և յուրօրինակ բրենդավորված նվերներ:

Երևանից բացի, Կոկա-Կոլա-ի Սանտան իր թիմով արդեն հասցրել է գալիք տոների կապակցությամբ շնորհավորել էջմիածնի և Վանաձորի բնակիչներին: Վանաձորում նա այցելել է նաև քաղաքի մանկատան սաներին՝ իր հետ բերելով տոնական տրամադրություն, խաղալիքներ և քաղցրավենիք:

Երևանում ամանորյա տրամադրությունն ու շունչն առավել զգալի դարձնելու համար` Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն աջակցել է նաև նորաբաց Ձմեռային Այգու ստեղծմանը: Այժմ Սանտան տիկին Կլաուսի հետ միասին զարդարված տուն ունեն նաև Երևանում:

Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները: