Ի պատասխան ՌԴ դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների և ռուս դիվանագետներին արտաքսելու որոշմանը՝ կփակվի Մոսկվայում գործող անգլա-ամերիկյան դպրոցը: Այդ մասին ասել է աղբյուրը ԱՄՆ վարչակազմում:
ԱՄՆ իշխանությունները դեկտեմբերի 29-ին հայտարարել են ՌԴ մի շարք քաղաքացիների և ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ մեղադրելով նրանց ԱՄՆ քաղաքական կառույցների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ:
Նշվում է, որ այդ դպրոցում սովորում են ԱՄՆ, Կանադայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աշխատակիցների երեխաները: Բացի այդ, ըստ հեռուստաալիքի, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին արգելել են այցելել Սերեբրյանի Բոռ տեղանքում գտնվող հանգստյան տուն, գրում է «Կոմերսանտը» CNN-ի վրա հղումով:
Կրեմլում Վաշինգտոնի գործողություններն արդեն գնահատել են որպես 3 շաբաթից հեռացող մարդկանց կանխատեսելի ագրեսիա, ինպես նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին վնասելու փորձ:
Վաշինգտոնն արտաքսում է երկրից ՌԴ 35 դիվանագետի և փակում է ՌԴ 2 դիվանագիտական հաստատություն ԱՄՆ տարածքում նույն հիմնավորմամբ: Վաշինգտոնը նաև մեղադրել է Մոսկվային ՌԴ-ում աշխատող ամերիկացի դիվանագետներին ճնշելու մեջ: