19 հուլիսի 2007 - 17:03 AMT
14:00-ի դրությամբ ԼՂՀ նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների 53 տոկոսը
14:00-ի (GMT+4) դրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցնող նախագահական ընտրություններին արդեն մասնակցել է ընտրողների 53 տոկոսը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԿԸՀ-ում:
Նշենք, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, ԼՂՀ Ընտրական օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է ընտրողների ձայների 25 տոկոսը, հետեւաբար, ընտրությունները կայացած են համարվում:
ԼՂՀ նախագահի պաշտոնի հավակնորդները 5-ն են. ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը: