
Հունվարի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: