20 հուլիսի 2007 - 14:26 AMT
ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ է դարձել Բակո Սահակյանը
Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ նախնական տվյալներով, ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցել է 71 285 ընտրող, ինչը կազմում է գրանցված 92 152 ընտրողների ընդահանուր թվաքանակի 77,36 տոկոսը: Դրանցից «կողմ» այս կամ այն թեկնածուին քվերակել է 67 695 ընտրող, վերջիններիցս 57 828-ը կամ 85, 42 տոկոսը կողմ է քվեարկել Բակո Սահակյանին: Երկրորդ տեղում է նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը` 12, 21 տոկոս կամ 8 270 ձայն: Երրորդ տեղում է պատգամավոր Արմեն Աբգարյանը` 1, 26 տոկոս կամ 856 ձայն, կոմունիստ Հրանտ Մելքումյանը հավաքել է ձայների 0,8 տոկոսը կամ 539 ձայն, իսկ դասախոս Վանյա Ավանեսյանը` 0,3 տոկոս կամ 202 ձայն:

Ինչպես նշել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, այդ տվյալները նախնական են, քանի որ, ըստ ԼՂՀ ԸO-ի, տվյալները կվերամշակվեն ընտրություններից հետո մինչեւ հաջորդ օրվա 20:00-ն: Այդպիսով, ԿԸՀ-ի առավել ճգրիտ տվյալները հայտնի կդառնան այսօր երեկոյան, հայտնում է Regnum-ը:

Նշենք, որ նոր տվյալները քիչ ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա, քանի որ Բակո Սահակյանը էապես գերազանցում է այլ թեկնածուներին: Այդպիսով, կարելի է խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը նոր նախագահ ունի` Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանը: Սահակյանի նախընտրական ծրագիրն ուներ սոցիալական ուղղվածություն: Իսկ հարցին, թե արդյոք կփոխվի կառավարությունը, եթե նա դառնա նախագահ, նա կրճատ է պատասխանել` «Այո»: