20 հուլիսի 2007 - 14:53 AMT
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հուլիսի 19-ի ընտրություններին հաստատել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը
Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները ազատ էին, թափանցիկ եւ անցել են ԼՂՀ օրենքներին եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին հուլիսի 20-ին հայտարարել է ԱՄՆ-ի դիտորդական առաքելությունը` Միջազգային հասարակական իրավունքի եւ քաղաքականության խումբը: Պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի խոսքերով, ԿԸՀ-ում ստացված բողոքները քվերակության գործընթացում հուլիսի 19-ին, աննշան էին, իսկ Հանձնաժողովը օպերատիվ կերպով պատասխանում էր բոլոր ազդանշաններին: Խմբի անդամները նշել են քվերակության բարձր ակտիվությունը: «Դա եւս հանդիսանում է ժողովրդավարության հատկանիշ, քանի որ այդպիսով ժողովուրդը իրականացրել է ինքնակառավարման իր իրավունքը, ԼՂՀ-ն էական առաջընթացի է հասել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մատիչը: Խմբի անդամը նաեւ հայտնել է, որ Ստեփանակերտ այցելության ժամանակ նրանք հանդիպել են ԼՂՀ ղեկավարության հետ. նախագահի, խորհրդարանի խոսնակի, ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ ԿԸՀ-ի նախագահի, ընտրական հանձնաժողովի անդամների, եւ նախագահի պաշտոնի թեկնածուների հետ: «Դրանք ոչ թե արձանագրային հանդիպումներ էին, այլ ընտրությունների գործընթացի խորը քննարկում»,- նշել է Մատիչը:
«Մեզ հաճախ հարցրել են` ինչու ենք մենք ժամանել այս հանրապետություն: Ես կպատասխանեմ, որ կազմակերպությունը գտնում է, որ ընտրությունները հանդիսանում են ժողովրդավարության զարգացման կարեւորագույն հատկանիշ»,- նշել է նա, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հուլիսի 19-ի ընտրություններին հաստատել է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը: Մատիչը հայտնել է, որ ԱՄՆ դիտորդները այցելել են 47 ընտրատեղամաս հանրապետության բոլոր շրջաններում եւ մայրաքաղաքում` Ստեփնակերտում, բացի մեկից: Խմբի անդամները նաեւ հայտնել են, որ ԼՂՀ ընտրությունների գնահատման իրենց զեկույցը կտեղադրվի ինտերնետում եւ կներկայացվի ԼՂՀ ԿԸՀ, հայտնում է Regnum-ը: