«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 47.6 մլն ֆունտ ստեռլինգ վճարել «Ռոմայի» պաշտպան Կոնստանտինոս Մանոլասի համար:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է վերանայել թիմի պաշտպանության գիծը, The Sun-ին հղումով գրում է Sport-express.ru-ն։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Կարմիր սատանաները» 25-ամյա հույնի համար կվճարեն 32.5 մլն ֆունտ ստեռլինգ։
Այս մրցաշրջանում հռոմեական թիմի կազմում Կոնստանտինոս Մանոլասը մասնակցել է 20 խաղի և 1 գոլային փոխանցում կատարել։