20 հուլիսի 2007 - 19:20 AMT
ԵՄ-ն Հայաստանին 100 մլն. եվրո կտրամադրի բարեփոխումներ իրականացնելու համար
Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակներում Եվրամիությունը Հայաստանին 100 մլն. եվրո կտրամադրի: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով, այդ գումարի 80 տոկոսը ուղղված է երկրի բյուջե տաբեր բնագավառներում բարեփոխումների ֆինանսավորման համար, մնացած գումարը ծախսված է տեխնիկական աջակցության վրա:

Հիշեցնեն, որ երեկ Հայաստանի կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը հաստատել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Գործողությունների ծրագրով նախատեսված 2007թ. ընթացքում իրականացվելիք առաջնայնությունների եւ միջոցառումների ցանկը: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` միջոցառումներն իրականացնել ՀՀ ԱԺ-ի կողմից 2007թ. հունիսի 26-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` որոշման հավելվածում ներառված առաջնայնությունների եւ միջոցառումների իրականացման ընթացքի մասին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: