10 հունվարի 2017 - 12:10 AMT
Մարադոնան հայտարարել է՝ հիասթափված է Մեսսիից

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի բացակայությունը ՖԻՖԱ կենտրոնակայանում Լավագույն ֆուտբոլիստ-2016-ի մրցանակաբաշխության արարողությանը:

Լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին է արժանացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի հետ մեկտեղ մրցանակին էին հավակնում Մեսսին և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, գրում է Championat.com-ը:

«Ես հիասթափված են Մեսսիից: Տանը հեռուստացույցի առջև նստելով ոչ ոքի հետ չես կարող պայքարել: Ես չգիտեմ, թե ինչու «Բարսելոնայի» ներկայացուցիչները ներկա չէին մրցանակաբաշխության արարողությանը: Կարծում եմ, Ցյուրիխ ժամանելով, նա ավելի լավ կպայքարեր, քան Բարսելոնայում»,-ասել է Մարադոնան:

Ըստ քվեարկության արդյունքների, Ռոնալդուն ստացել է ձայների 34.4%-ը, Մեսսին` 26.42%, իսկ Գրիզմանը` 7.53%: