10 հունվարի 2017 - 11:49 AMT
ԿՀՎ ղեկավար. Օբամայի թիմը սխալ էր հաշվարկել «արաբական գարնան» հետևանքները

ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը կարծում է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սխալ էր հաշվարկել «արաբական գարնան» հետևանքները», հայտնում է ՌԻԱ Նովոստին CNN-ի վրա հղումով:

«Կարծում եմ, Վաշինգտոնում, այդ թվում վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, շատ անիրատեսական սպասումներ ունեին, կարծում էին, որ «արաբական գարունը» դուրս կմղի բռանտիրական ռեժիմները, իսկ ժողովրդավարությունը կսկսի ծաղկել, քանի որ դա է ուզում ժողովուրդը»,-մեջբերում է Բրենանին հեռուստաալիքը:

Նա հավելել է, որ «ժողովրդավարության հայեցակարգն իրականում արմատացած չէր մարդկանց մոտ, մշակույթում և այդ երկրներում»:

Ավելի վաղ ԿՀՎ ղեկավարը նշել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրաքից 2011-ին նպաստեց «Իսլամական պետության» ձևավորմանն ու հզորացմանը:

2011-ին զագնվածային բողոքի ցույցերի ալիքի վրա հեղաշրջումներ տեղի ունեցան Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, հեղափոխական ելույթներ Բահրեյնում, Արևմուտքի և Պարսից ծոցի մի շարք երկրների աջակցությամբ պաշտոնանկ արվեց և սպանվեց Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին: Ռեժիմների բռնի փոփոխությունն ու քաղաքացիական պատերազմներն անկայունություն առաջացրեցին տարածաշրջանում և ահաբեկչական սպառնալիքի վերածվեցին, իսկ հեղափոխականների հռչակած նպատակները չիրականացվեցին: