Շվեդիան կողմ է Ֆինլանդիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը, սակայն առաց դաշնակցային հարաբերություններ կնքելու, և մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիսթը:
Ելույթ ունենալով շվեդական Սալեն քաղաքում պաշտպանական և անվտանգության քաղաքականությանը նվիրված տարեկան խորհրդաժողովում, նախարարն ասել է, որ սկսվել է պաշտպանության մասին նոր միջկուսակցական պայմանագրի մշակումը, գրում է «Ինտերֆաքսը»:
«Նպատակն է հանրային փոխհամաձայնության ապահովումը Շվեդիայի անվտանգության քաղաքականության հարցում»,-ասել է ՊՆ ղեկավարը:
Նախարարը նշել է, որ պայմանագրում կարևոր տեղ է զբաղեցնում գործակցությունը Ֆինլանդիայի հետ պաշտպանական ոլորտում: Հուլքվիսթը նշել է, որ բարձր է գնահատում դաշինքներին չմիանալու Ֆինլանդիայի քաղաքականությունը:
«Մեր անվտանգության քաղաքականությունը նույն հիմքերն ունի»,-ասել է նա` հավելելով, որ երկրները մտադիր չեն դաշնակցային հարաբերություններ կնքել: Նա հավելել է, որ երկիրը չի անդամակցելու ՆԱՏՕ-ին:
Ըստ վերջին հարցման, բնակչության 40 տոկոսը դեմ է անդամակցությանը ՆԱՏՕ-ին, անդամակցության կողմնակիցների քանակը կազմում է 35 տոկոս: