21 հուլիսի 2007 - 14:13 AMT
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին, աղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ, իշխանության մյուս թեւերի հետ սերտ համագործակցությամբ եւ Արցախի ողջ ժողովրդի ջանքերով կշարունակվի ԼՂՀ-ի տնտեսական ու քաղաքական զարգացումը: Հավատում եմ, որ Դուք նոր ոգով ձեռնամուխ կլինեք երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
Տեղի ունեցած ընտրությունները վկայությունն են ժողովրդավարության սկզբունք֊ների վրա խարսխված պետականության կայացածության: Դրանք մեկ անգամ եւս վկայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության պատմական իրականության անշրջելիութությունը:
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն` ի բարօրություն Արցախի ու նրա ժողովրդի»: