25 հուլիսի 2007 - 18:42 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպելու են Մոսկվայում օգոստոսի 2-ին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) հերթական հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 2-ին Մոսկվայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Մեթյու Բրայզայի մամո քարտուղար Չեյզ Բիմերը: Ընդ որում, նա նշել է, որ տեղեկատվություն չունի հանդիպման օրակարգի մանրամասների մասին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 13-ին Վիեննայում, որտեղ նրանք խորհրդատվություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: