ՌԴ-ն ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի թենիսի բաց առաջնության երկրորդ շրջան: Առաջնությունն առաջինն է Մեծ սաղավարտի մրցաշարերի թվում, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 37.5 մլն դոլար:
Առաջին շրջանում նա հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին 6:4, 3:6, 7:6 (11:9), 6:3, գրում է ՏԱՍՍ-ը: Հաջորդ շրջանում Խաչանովը կհանդիպի ֆրանսիացի Պիեռ Յուգ Էրբերի և ամերիկացի Ջեկ Սոքի հանդիպման հաղթողի հետ:
2016-ի հոկտեմբերի սկզբին Խաչանովը հաղթեց չինական Չենդու քաղաքում տեղի ունեցած մրցաշարում: Խաչանովի համար այդ տիտղոսն առաջինն էր կարիերայում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մրցումներում: