16 հոկտեմբերի 2002 - 23:25 AMT
ԵԹԵ ԵՍ ՉԼՈՒԾԵՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ, ԱՅՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԼՈՒԾԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ
Եթե ես չկարողանամ լուծել ղարաբաղյան խնդիրը, ապա ոչ ոք աշխարհում այն չի լուծի: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Նրա խոսքերով` ադրբեջանական բանակը շատ զորեղ է եւ ի վիճակի է վերադարձնել կորցրած տարածքները, սակայն «ադրբեջանական ղեկավարությունը, չնայած հասարակության հաճախակի դարձած կոչերին, նախապատվությունը տալիս է խաղաղ բանակցություններին»: Պատասխանելով այն հարցին, թե չի՞ հոգնել արդյոք Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խաղաղ բանակցություններից, Հ.Ալիեւը պատասխանել է. «Բոլորը պետք է համբերատար լինեն, եւ հատկապես` նախագահը: Եվ եթե նունիսկ հոգնել եմ, ի՞նչ պետք է անել: Պատերա՞զմ սկսել: Ես դա անհրաժեշտ չեմ համարում: Սակայն, եթե հարկ լինի, մենք միշտ կարող ենք պատերազմ վարել»: