21 հունվարի 2017 - 13:50 AMT
Իտալիայում այլրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը. 16 զոհ կա

Իտալական Վերոնայի մատույցներում վթարի է ենթարկվել և այրվել է հունգարացի դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, գրում է «Վեդոմոստին» ANSA-ի վրա հղումով: Զոհվել է 16 մարդ, 39-ը` վնասվածքներ է ստացել:

ՃՏՊ-ի պատճառը ճշտվում է, ստուգվում են բոլոր վարկածները` տեխնիկայի խափանումից մինչև վարորդի վատ ինքնազգացողություն: Վթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ:

Ավտոբուսում եղել է 55 մարդ, հիմնականում 14-18 տարեկան տղաներ:

Դպրոցականները Հունգարիա էին վերադառնում Ֆրանսիայից հյուսիսային Իտալիայի տարածքով: Ավտոբուսը բախվել է էստակադայի հենասյանը և այրվել: Զոհվածների մարմիններն այրվածքների պատճառով դժվար կլինի նույնականացնել: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանց տեղափոխել են Հռոմի և Տրենոյի հիվանդանոցներ: Միլանից Վերոնա է ժամանել Հունգարիայի հյուպատոսը:

Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, ավտոբուսում 2 վարորդ է եղել և 54 ուղևոր, ներառյալ մեծահասակներին, որոնք ուղեկցում էին խումբը: Սակայն, կան ենթադրություններ, որ իրականում ավտոբուսի սալոնում ավելի շատ մարդ է եղել: