3 օգոստոսի 2007 - 17:31 AMT
Հայաստանի եւ Բենինի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
Օգոստոսի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում Հայաստանի Հանրապետության եւ Բենինի Հանրապետության դեսպանները ստորագրեցին արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Երկու երկրների միջեւ ստորագրված հայտարարագրում նշվում է, որ ձգտելով ամրապնդել երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու խթանել փոխադարձ շահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում, վճռական լինելով զարգացնել այդ հարաբերությունները` առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքներով` երկու երկրները հաստատակամ են հարաբերությունները զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու հիմքերի վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: