26 հունվարի 2017 - 14:35 AMT
ՌԴ քաղաքացիների համար ՀՀ-ում զբոսաշրջության լայն փաթեթ կմշակվի

Կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարվել է այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ:

«Մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,-ասել է Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելու հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի ապահովվի միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Տուրիզմի խթանման վերաբերյալ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած ԱԳՆ նոտաների փոխանակման ընթացքում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը: