9 օգոստոսի 2007 - 15:04 AMT
Հայաստանը ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների հերթական փուլը տեղի ունեցավ ընթացիկ տարվա հունիսին Ս.Պետերբուրգում, ուր հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Թեեւ հանդիպման արդյունքում որեւէ տեսանելի առաջընթաց չգրանցվեց, սակայն մենք շարունակելու ենք մեր դրական ներգրավածությունը ունենալ այս զգայուն եւ կարեւոր գործընթացում»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայկական կողմը ջանք չի խնայի կարգավորելու համար ղարաբաղյան հակամարտությունը եւ նպաստելու տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատմանը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն Իրանում լույս տեսնող հայկական «Հույս» թերթին տված հարցազրույցում: