9 օգոստոսի 2007 - 15:08 AMT
Վ.Օսկանյան. Երկքաղաքացիության ինստիտուտի ընդունումը Հայաստանում կարելի է միայն ողջունել
Երկքաղաքաքացիության ինստիտուտի ընդունումը Հայաստանի կողմից ողջունելի է եւ այն կարելի է միայն դրական համարել: Այնպիսի ժողովուրդ ինչպիսին է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հնրավորոություն կունենան մշտապես կապված լինելու իր Հայրենիքին` նաեւ երկրի քաղաքացիությունը ունենալով: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, միաժամանակ, Հայաստանի անկախության այս նոր փուլում, Հայաստանը պետք է գործի դնի այն ճկունությունը, որն իր ազգային առանձնահատկությունների մասն է կազմում: «Դա հարկավոր է նոր ռեսուրսներ գտնելու եւ ստեղծելու համար` իր դիրքերը պահպանելու համար: Այս նոր պաշարների մի մասը կգա Հայաստանից, իսկ մյուսը` Սփյուռքից»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարն Իրանում լույս տեսնող հայկական «Հույս» թերթին տված հարցազրույցում: