27 հունվարի 2017 - 16:28 AMT
Պավլովոյում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիները դուրս են գրվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 4 քաղաքացի, որոնք բուժվում էին Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, հունվարի 27-ին դուրս են գրվել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հունվարի 23-ին՝ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը շրջվել է: ավտովթարի հետևանքով 9 մարդ էր տուժել: