27 հունվարի 2017 - 20:36 AMT
Նախարար. Արևմուտքի հետ զենք գնելու բանակցություններ ենք վարում

Երևանը բանակցություններ է վարում արևմտյան պետությունների հետ զենքի մատակարարման հնարավոր գործարքներ իրականացնելու նպատակով:

Այդ մասին է հայտարարել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Չեմ կարող ասել ավելին, քանի որ նման բանակցությունները գաղտնի են», - մեջբերում է Սարգսյանին «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը հիմնականում բաղկացած է ռուսական և սովետական զենքից, սակայն առկա են նաև այլ ծագման զինատեսակներ, օրինակ՝ չինական WS-80 խոշոր տրամագծի համազարկային կրակի ռեակտիվ կայաններ:

Հայտնի է նաև արևմտյան արտադրության որոշ զինատեսակների՝ ֆրանսիական հակատանկային համալիրների, ավստրիական, ֆրանսիական, ամերիկյան ու հարավաֆրիկյան արտադրության դիպուկահար հրացանների ձեռքբերման մասին:

Կարդացեք նաև. $200 մլն վարկի պայմանագրով նախատեսված զենքի մի մասն արդեն ՀՀ-ում է