9 օգոստոսի 2007 - 19:37 AMT
ԱՄՆ Հունական լոբբին Կոնգրես է ներկայացրել երկու բանաձեւ Կիպրոսը թուրքական օկուպացիայից ազատելու պահանջով
ԱՄՆ Հունական լոբբին Ներկայացուցիչների պալատին ներկայացրել է Կիպրոսը թուրքական օկուպացիայից ազատելու պահանջով 2 բանաձեւ: Թիվ 620 եւ 627 բանաձեւերում նշվում է, թե «Թուրքիան 1974 թվականից ի վեր օկուպացրել է Կիպրոսը» եւ պահանջվում, որ «թուրքական զորամիավորումները անհապաղ դուրս բերվեն կղզուց», գրում է «Երկիրը»:

Հիշեցնենք, որ թուրքական ագրեսիայի արդյունքում Կիպրոսը հայտնվել է երկու մասի բաժանված վիճակում. հունական եւ թուրքական: Թուրք-կիպրոսցիները հայտարարել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին, որը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից: Որոշ տվյալներով, թուրքական ռազմական կոնտինգենտը մոտ 40 հազար զինվորից է կազմված: Հունական իշխանությունը` Կիպրոսի Հանրապետությունը, հանդիսանում է ԵՄ անդամ: