30 հունվարի 2017 - 13:35 AMT
Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է ԻԻՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Իրանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և քարոզչության վարչության հաղորդմամբ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում հանդիպելու է ինչպես իր պաշտոնակցի, այնպես էլ Իրանի քաղաքական և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:

Ավելի վաղՀայաստանում Իրանցի գործարարներին են ներկայացվել մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները: