Արգենտինայի հայ համայնքը շատ խիստ հայտարարությամբ դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը։ Վերջինս աշխատանքային շրջագայություն է կատարում Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում:
Արգենտինայում սա Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է վերջին 20 տարվա ընթացքում: Դրա նպատակը, ըստ Չավուշօղլուի, «ավելի սերտ կապեր հաստատելն է բարեկամ երկրների հետ՝ դիմագրավելու համաշխարհային խնդիրները՝ ահաբեկչությունը, գլոբալ ջերմացումը և համաճարակները», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայ համայնքը դատապարտել է Չավուշօղլուի այցը՝ ընդգծելով, որ նա ներկայացնում է մի պետություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և նաև աջակցում է Ադրբեջանին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններում: