5 սեպտեմբերի 2007 - 19:34 AMT
Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդարանական հանձնաժողովը Բաքվում քննարկելու է Ղարաբաղի հարցը
Սեպտեմբերի 12-ին Բաքվում կայանալու է Ադրբեջան-Եվրամիություն համագործակցության հարցով խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Եվրախորհրդարանի մամլո ծառայությունում: Նիստի ընթացքում, այլ հարցերի շարքում, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: